Մեր մասին
BabyRoom-ը պրեմիում մանկական խանութ է, որը բացվել է 2014 թվականի նոյեմբերի 22-ին։ Մեր նպատակն է ծնողներին առաջարկել բարձրորակ, անվտանգ և ոճային լուծումներ՝ երեխայի կյանքի առաջին օրերից։
BabyRoom-ում ներկայացված են խնամքով ընտրված եվրոպական բրենդներ, որոնք համապատասխանում են միջազգային որակի և անվտանգության ամենաբարձր չափանիշներին։ Մեր տեսականու մեջ կարող եք գտնել հետևյալ բրենդները՝
Livly, Dou Dou et Compagnie, Elhee, Alondra, Choupette, Lovular , Joonies, Jollein, CoccoliAmo, Jack o Juno, Anzhelika Kids, Teeny-Weeny, Neno etc, ինչպես նաև այլ հեղինակավոր արտադրողներ։
Բացի միջազգային բրենդներից, BabyRoom-ը ներկայացնում է նաև սեփական արտադրություն՝ ստեղծված առանձնահատուկ ուշադրությամբ նյութերի, հարմարավետության և դիզայնի նկատմամբ։
Մենք հավատում ենք, որ մանկական ապրանքները պետք է լինեն ոչ միայն գեղեցիկ, այլև վստահելի։ Այդ պատճառով յուրաքանչյուր ապրանք BabyRoom-ում ընտրվում է խիստ չափանիշներով՝ մտածելով թե՛ երեխաների, թե՛ ծնողների մասին։
BabyRoom — որակ, վստահություն և նրբագեղություն յուրաքանչյուր մանրուքում։