Tartine et Chocolat ֆրանսիական հեղինակավոր բրենդի պատմությունը սկսվում է 1977 թվականին, երբ տաղանդավոր դիզայներ և ձեռներեց Կատրին Պենվենը (Catherine Painvin) հիմնադրեց մի նորաձևության տուն՝ նպատակ ունենալով մանկական հագուստի աշխարհ բերել ֆրանսիական նրբագեղությունը, բացառիկ որակն ու հավերժական գեղեցկությունը։
Բրենդի ստեղծման հիմքում մանկության հանդեպ առանձնահատուկ սերն էր և այն համոզմունքը, որ երեխաների համար նախատեսված յուրաքանչյուր իր պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև հարմարավետ, նուրբ և մանրակրկիտ մտածված։
Անգամ բրենդի անվանումը՝ Tartine et Chocolat, ոգեշնչված է մանկության ամենաջերմ պահերից՝ ընտանեկան միջավայրում անցկացվող քաղցր ու հաճելի ընդմիջումներից։
Սկզբնական շրջանում բրենդը ներկայացնում էր մանկական հագուստի հավաքածուներ, որոնք առանձնանում էին նուրբ գունային համադրություններով, դասական ուրվագծերով և բարձրորակ գործվածքներով։ Ժամանակի ընթացքում այն ընդլայնեց իր աշխարհը՝ ներառելով նորածինների պարագաներ, անկողնային հավաքածուներ, մանկական սենյակի տեքստիլ, կահույք և փափուկ խաղալիքներ։
1987 թվականին Tartine et Chocolat-ը, համագործակցելով հանրահայտ Givenchy նորաձևության տան հետ, ներկայացրեց իր խորհրդանշական Ptisenbon բույրը, որը դարձավ մանկական պարֆյումերիայի պատմության առանձնահատուկ ստեղծագործություններից մեկը։
2004 թվականից բրենդի ստեղծագործական զարգացման նոր փուլը կապված է Էմիլի Զանյեի (Émilie Zannier) անվան հետ, ով պահպանելով ֆրանսիական նորաձևության տան ժառանգությունը՝ հաղորդեց նրան ժամանակակից շունչ։